ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Զոլաքարում հայտնաբերվել է հնավայր

Զոլաքարում հայտնաբերվել է հնավայր
26.05.2012 | 00:25

Գեղարքունիքի մարզի Զոլաքարի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Օնիկ Հովսեփյանը սեփական հողամասում մայիսի 24-ին պատահաբար հայտնաբերել է հնավայր, որտեղ գտնվել են խեցեղեն իրեր, քարե անհայտ գործիք, ձեթի երկաթյա ճրագաման, կավե ճրագակալ, կավե կափարիչով ծածկված երկու թոնիր, ինչպես նաև մարդու և կենդանու ոսկորներ:
Նշված վայրում արդեն ուսումնասիրություն են կատարել ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի և Գեղարքունիքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետները: Հավաստելով նորահայտ հնավայրի պատմագիտական արժեքը՝ նրանք նաև նշել են, որ այն բազմաշերտ հուշարձան է, քանի որ գտնված խեցեղեն իրերը բնորոշ են ինչպես նախաքրիստոնեական, այնպես էլ միջնադարյան ժամանակաշրջանին:
Հնավայրի մասին տեղյակ է պահվել նաև Գեղարքունիքի մարզում արդեն երկու տասնամյակ հնագիտական ուսումնասիրություններ կատարող հայ-իտալական միացյալ արշավախմբի հայկական կողմի ղեկավար, հնագետ Սիմոն Հմայակյանին:
Ամենայն հավանականությամբ, Զոլաքարի նորահայտ հուշարձան-հնավայրն արշավախումբը կուսումնասիրի այս տարվա հունիս- հուլիս ամիսներին:

Հասմիկ Գևորգյան

Դիտվել է՝ 3535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ